Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. դեսպան Քվին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը գրառում է կատարել Կալիֆոռնիայի հրդեհների կապակցությամբ.
«Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում, որտեղ այս ողբերգական աղետից տուժել են նաև բազմաթիվ ամերիկահայ համայնքներ։
Ես աղոթում եմ այն մարդկանց համար, որոնք կորցրել են իրենց տներն ու ապրուստի միջոցները, ես աղոթում եմ նրանց համար, ովքեր անհամբեր սպասում են լուրերի իրենց հարազատներից։ Համերաշխության ջերմ խոսքերի համար շնորհակալ եմ ՀՀ կառավարությանն ու այն հայաստանցիներին, որոնք իրենց մտահոգությունն են կիսել մեզ հետ»,- գրել է դեսպանը: