1048 դիտում
21:10 05-01-2025
Հայաստանի հզորացումը պետք է դառնա բարձրագույն արժեք. Արամ Ա կաթողիկոսի պատգամը
Հայաստանի հզորացումը պետք է դառնա բարձրագույն արժեք, իսկ Լիբանանի և Սիրիայի հայ համայնքների վերականգնումը պետք է դառնա համազգային առաջնահերթություն։ Այս մասին ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի ուղերձում, որը նա հղել է Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոների առթիվ։
Կաթողիկոսն իր ուղերձում ողջունել է հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան բոլոր հոգևոր հայրերին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին, Երուսաղեմի հայոց պատրիարք տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին ևԿոստանդնուպոլսի հայոց պատրիարք տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։
«Տարբեր տագնապներով լեցուն ժամանակներում ենք ապրում։ Քաղաքական, տնտեսական, կլիմայական ու բազմաթիվ այլ տագնապների ու պատերազմների հետևանքները հուսահատության և անորոշության մթնոլորտ են ստեղծել ամենուրեք: Նույն մթնոլորտում էլ ապրում է ամբողջ հայությունը։ Հայաստանի համար անորոշ իրավիճակ և հուսահատ մթնոլորտ է ստեղծվել ապագայի նկատմամբ նաև Արցախի կորստի պատճառով»,- ասված է ուղերձում։
Արամ Ա-ն նաև ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում ապրող սփյուռքահայերն էլ ինքնության կորստի առաջ են կանգնել, նոր վտանգներ են առաջացել։ Կաթողիկոսը շեշտել է՝ Սիրիայում և Լիբանանում շարունակում են ծանր ցնցումների ենթարկվել։
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը հիշատակելով հռոմեացիներին ուղղված Պողոս առաքյալի պատգամը՝ «Նեղությունը համբերություն է տալիս, համբերությունը՝ տոկունություն, տոկունությունը՝ հույս», նշել է, որ անհրաժեշտ է ուժերը համախմբել ու հեռու մնալ զգացական մոտեցումներից։
«Հարկ է ազգային ուժերը համախմբել և ապագայի հանդեպ հավատով ու ամուր վճռակամությամբ պայքարել մեր հայրենիքին ու գոյությանը սպառնացող վտանգների դեմ: Հայաստանի հզորացումը պետք է դառնա բարձրագույն արժեք, իսկ Լիբանանի և Սիրիայի հայ համայնքների վերականգնումը պետք է դառնա համազգային առաջնահերթություն։

Նմանատիպ նյութեր
1542 դիտում
22:42 31-12-2022
Համախմբվենք՝ Հայաստան, Արցախ և Սփյուռք՝ ի խնդիր Հայաստանի ու Արցախի փրկության. Արամ Ա կաթողիկոսի Ամանորի պատգամը
745 դիտում
15:19 02-09-2023
Անհապա՛ղ ապաշրջափակում, բայց ոչ ի հեճուկս Արցախի ինքնորոշման․ Արամ Ա կաթողիկոսի պատգամը
1854 դիտում
21:40 06-01-2015
Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ
Այս բաժնից
643 դիտում
12:38 06-01-2025
ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունը շնորհավորել է Սուրբ Ծնունդը
874 դիտում
11:36 06-01-2025
Սուրբծննդյան նախաճաշ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
1288 դիտում
10:34 06-01-2025
Տաշիրում մառախուղ է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար