1186 դիտում
17:46 04-01-2025
Ալիևի ուղերձի «առյուծի բաժինը» Հայաստանի հասցեին սպառնալիքներն էին․ Տաթևիկ Հայրապետյան
Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«Ալիևի ամանորյա ուղերձի «առյուծի բաժինն», իհարկե, Հայաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մասին էր, ենթադրում եմ՝ դրանք հնչում էին «իրական» Հայաստանի հասցեին։
Ալիևը, մասնավորապես, ասել էր․ «Կարծում եմ, որ Հայաստանի սպառազինության լայնածավալ արշավը ևս մեկ սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար։ Եթե այս տարի մեզ համար ամենամտահոգիչ պահը նշենք, իհարկե, դա կլիներ Հայաստանի սպառազինությունը։ Սա տրամաբանական բացատրություն չունի։ Հայաստանն իր ագրեսիվ քաղաքականությամբ բախվել է կատարյալ ֆիասկոյի։
Նրանց ռազմական պարտությունները 2020-ին, ապա 2023-ին պետք է ցույց տային, թե որն է ճիշտ ուղին։ Մենք փորձում էինք դա անել և մինչ օրս շարունակում ենք մեր ջանքերը։ Թե՛ իմ պաշտոնական հայտարարություններում, թե՛ հայկական կողմի հետ մեր բանակցությունների ընթացքում ես նրանց բազմիցս հորդորել եմ հեռու մնալ այս վտանգավոր ճանապարհից։ Նրանց թիկունքում չեն կանգնի օտար շրջանակներն ու օտար երկրները, որոնք հրահրում ու դրդում են կրկին հարձակվել Ադրբեջանի վրա։ Նրանք պարզապես չեն կարողանա դա անել։ Այս տարածաշրջանում ոչ մի ուժ չի կարող ռազմական առումով մրցակցել մեզ հետ։ Ուստի, նորից ասեմ, դեռ ուշ չէ, որ նրանք հետ դառնան այս վտանգավոր ճանապարհից։ Հարավային Կովկասը պետք է լինի խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածաշրջան։
Հայաստանի լայնածավալ ու արագ ռազմականացումը, մահաբեր զենքի մատակարարումը կարող է խաթարել այս խաղաղությունը, հնարավոր խաղաղությունը։ Մի բան էլ պետք է նշեմ. Ադրբեջանն ուղղակի դիտորդի դերում չի լինի։ 30 տարվա օկուպացիայի և ավերածությունների, Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ավերածությունները, Խոջալուի ցեղասպանությունը, այն փաստը, որ մեր մեկ միլիոն հայրենակիցները Հայաստանի պատճառով դարձել են փախստական և տեղահանված, երբեք չեն ջնջվի մեր հիշողությունից։ Մենք սա երբեք չենք մոռանա։ Հայաստանի քաղաքականությունը, նրա ագրեսիվ էությունը միշտ պետք է հաշվի առնել։ Ուստի ևս մեկ անգամ պարտավոր եմ ինձ զգուշացնել Հայաստանի ղեկավարությանը զերծ մնալ այս վտանգավոր ճանապարհից։ Ավելին, նրանք ի վիճակի չեն մեզ հետ մրցել ոչ ռազմական, ոչ էլ մեկ այլ ասպարեզում․․․»։
Անթաքույց սպառնալիքներից զատ, Ալիևը կրկին իր խոսքում անդրադառնում է այն երևակայական պետություններին, որոնք իբր Հայաստանին պատերազմի են նախապատրաստում Ադրբեջանի դեմ։ Իրողությունները բոլորովին հակառակն են, հենց Ադրբեջանն է տասնյակ զորավարժություններ անում, ակտիվ աշխատանք տանում Հատուկ նշանակության ուժերի ավելացման ու հզորացման վրա, մեծաթիվ զենքեր գնում, դե իսկ «իրական» Հայաստանի տարածքն էլ կոչում «Արևմտյան Ադրբեջան»։
Ամեն ինչ սկսում է քարոզչությունից, որի դերը թերագնահատել չի կարելի։ Դրա հետ մեկտեղ Ալիևը փաստացի փորձում է հանդես գալիս որպես տարածաշրջանում ռազմական առումով մրցակիցը չունեցող պետություն, ինչը, մեղմ ասած՝ մի քիչ զարմանալի է։
Փաստացի, այս ելույթով Ալիևը ևս մեկ անգամ խոստովանում է, որ հետաքրքրված չէ կայունությամբ ու խաղաղությամբ, իրեն միշտ պետք են թշնամիներ և մրցակիցներ՝ թեկուզ միայն սեփական բռնապետական վարչակարգի պահպանման համար։

Նմանատիպ նյութեր
1003 դիտում
22:36 25-03-2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Տոյվո Կլաար
3720 դիտում
20:03 19-05-2017
Տեղի կունենա «Առաջին Տաթևիկ» համերգ-ներկայացումը՝ նվիրված Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին
3976 դիտում
13:18 31-03-2017
Առյուծի բաժինը կհասնի ՀՀԿ-ին և «Ծառուկյան» դաշինքին, ԱԺ կանցնեն նաեւ «Ելք» դաշինքն ու ՀՅԴ-ն. հարցում
Այս բաժնից
664 դիտում
13:40 06-01-2025
Հատկապես շնորհավորում եմ ԼՂ-ի ժողովրդի Սուրբ Ծնունդը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
679 դիտում
13:27 06-01-2025
Մենք՝ որպես ազգ, կհաջողենք, եթե միշտ հավատարիմ մնանք Քրիստոսին. Գարեգին Բ
802 դիտում
13:21 06-01-2025
Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ