211652_close_icon
views-count1030 դիտում article-date 11:04 30-12-2024

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի ամանորի ուղերձը՝ ուղղված հայ ժողովրդին

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի ամանորի ուղերձը՝ ուղղված հայ ժողովրդին․

«Ընկերներիս և ընտանիքիս  հետ նշելով ամանորյա տոները՝ ցանկանում եմ գալիք տարում մաղթել խաղաղություն, երջանկություն և բարգավաճում։

Տոները հիանալի առիթ են՝ համատեղ ձեռքբերումների մասին խորհելու և գալիք տարին պլանավորելու համար։

Նոր Տարուն ընդառաջ ուրախ եմ փաստել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների միջև կապերն առավել քան երբևէ ամուր են։ Անհամբերությամբ սպասում եմ մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը 2025 թվականին։ 

Երախտապարտ եմ Հայաստանում գտնվելու ընթացքում ինձ և իմ ընտանիքին ցուցաբերված ջերմ և բարեկամական վերաբերմունքի  համար։ Ձեր շնորհիվ կարողացել եմ Երևանում ինձ զգալ ինչպես իմ տանը։ Այստեղ տոնական նոր ավանդույթներ ենք ձևավորել, որոնցից մեկն էլ տոնածառի վինտաժային զարդարանքների ձեռքբերումն է Վերնիսաժից։

Թող ձեր տոնական օրերը լցված լինեն ուրախությամբ, խաղաղությամբ և սիրով։

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

Նմանատիպ նյութեր