211652_close_icon
views-count952 դիտում article-date 10:50 29-12-2024

ՀՀ իշխող վարչախմբի ցանկացած գործողություն տեղի է ունենում թուրքական պարտադրանքի ներքո․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. «Վարչախումբը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շարունակում է ՌԴ-ի փոխարինումը Թուրքիայով:

ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցված է, ՌԴ-ի հետ հարաբերությունները լարված են: ԱՄՆ նոր նախագահի ընտրությունից հետո այդ երկրի հետ գործակցությունն անորոշ վիճակում է:

Փաստացի, Հայաստանը կորցրել է ավանդական դաշնակցին, բայց Արևմուտքում նոր և վստահելի դաշնակից ձեռք չի բերել: ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ չեն անմիջականորեն պաշտպանելու Հայաստանը, արդյունքում մեր երկիրը հայտնվել է թուրքական մամլիչի տակ:

Այս ամենի հետևանքով Հայաստանի իշխող վարչախմբի ցանկացած գործողություն և խոսք տեղի է ունենում թուրքական պարտադրանքի ներքո»։

Նմանատիպ նյութեր