Սլովակիան սպառնացել է դադարեցնել Ուկրաինայի էլեկտրամատակարարումը
Մոսկվա կատարած այցից մեկ շաբաթ անց՝ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վերջնագիր է ներկայացրել Ուկրաինային, հայտնում է BBC-ն։
Նա հայտարարել է, որ ի պատասխան Կիևի՝ ռուսական գազի տարանցումը դադարեցնելու մասին հայտարարության, իրենք կդադարեցնեն էլեկտրաէներգիայի մատակարարումը։
«Հունվարի 1-ից հետո մենք կգնահատենք իրավիճակը և հնարավոր պատասխան քայլերը Ուկրաինայի դեմ։ Եթե դա անխուսափելի լինի, մենք կդադարեցնենք էլեկտրաէներգիայի մատակարարումը, որի կարիքն Ուկրաինան զգում է՝ ցանցում անջատումների ժամանակ»,- ասել է Ֆիցոն։
Նշենք, որ Ֆիցոն նաև դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։