586 դիտում
18:56 23-12-2024
«Երկու տարբերակ է մնում՝ կամ ոչինչ չի ստորագրվելու, կամ ստորագրվելու է մի փաստաթուղթ, որի միայն վերնագիրն է խաղաղության մասին». Առավոտ
«Առավոտի» զրուցակիցն է հանրային-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը
-Պարոն Նահապետյան, Ալիեւը շարունակում է Հայաստանին տարբեր պահանջներ ներկայացնել՝ ԵՄ դիտորդների հեռացում Հայաստանից, միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերի հետ կանչում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցում համատեղ աշխատանք… Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում ասաց, որ երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, փոխադարձ հայցեր չպետք է լինեն։ Փաշինյանը նաեւ նշեց, որ առաջարկում է Բաքվին, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա։ Ըստ նրա՝ ամբողջական սահմանազատումից հետո, Հայաստան-Ադրբեջան սահմանի որեւէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, եւ Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է այս տրամաբանությունը։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում՝ Ալիեւը պահանջում է, իսկ Նիկոլ Փաշինյանը հերթով կատարո՞ւմ է նրա պահանջները։
– «Խաղաղության օրակարգ» կոչվող քաղաքական նարատիվն իրականում Ալիեւն է առաջ քաշել, դա ադրբեջանական օրակարգ է։ Եվ երբ Նիկոլ Փաշինյանը չուներ քաղաքական ասելիք, իր համար բունկերում նստած մտածում էր՝ բա լավ, ինքը սրանից հետո ինչո՞վ է զբաղվելու, այդ ժամանակ փրկօղակի նման՝ որպես քաղաքական օրակարգ, Իլհամ Ալիեւը դաշտ նետեց «խաղաղության պայմանագիր» ստորագրելու քաղաքական առաջարկը։ Այս ամբողջ ընթացքում ես միշտ ասել եմ, որ Իլհամ Ալիեւը չի ստորագրելու որեւէ փաստաթուղթ, որն իրական զսպող լծակներ կունենա իր դեմ՝ ագրեսիան կանխելու հարցում։ Հետեւաբար, երկու տարբերակ է մնում՝ կամ ոչինչ չի ստորագրվելու, կամ ինքն ստորագրելու է մի փաստաթուղթ, որի միայն վերնագիրն է խաղաղության մասին։ Սկզբնական շրջանում Նիկոլ Փաշինյանը փորձում էր իշխանություն պահելուն զուգահեռ ինչ-որ բան նաեւ ստանալ փաստացի՝ որպես արդյունք։ Հետո իրեն էլ համակեց իր գոյության անիմաստության զգացումը, եւ այդ պահից այդ մարդը շատ կոնկրետ մի խնդիր է լուծել՝ ամեն ինչ անել՝ իշխանությունը պահելու համար։ Եվ այդ ճանապարհին ինքը տվել է քաղաքական համաձայնություն՝ ստորագրելու մի փաստաթուղթ, որի միայն վերնագիրն է խաղաղության մասին։
– Այս գործընթացներն ի՞նչ վտանգներ են ստեղծում Հայաստանի համար։
– Խոշոր հաշվով շատ լավ տակտիկա է առաջ տարել Իլհամ Ալիեւը՝ ինքը Հայաստանին ստիպել է հրաժարվել իր բոլոր իրավունքներից՝ դեռ նույնիսկ ստորագրություն չտված դրա դիմաց։ Այսինքն՝ Հայաստանը հատ-հատ կատարել է բոլոր այն պահանջները, որոնք պետք է «խաղաղության պայմանագրով» կյանքի կոչվեին՝ ենթադրաբար ինչ-որ բանի դիմաց։ Այսինքն՝ եթե վաղը Իլհամ Ալիեւն ասի՝ ես ձեզ հետ ոչ պատերազմում եմ, ոչ պայմանագիր եմ կնքում, անտեսում եմ ձեզ, գնացեք ապրեք, մեկ է, ինքն արդեն ստացել է այն ամենը, ինչ պահանջում էր։ Այսինքն՝ ինքը ստացել է քաղաքական համաձայնություն Ղարաբաղից հրաժարվելու հարցում, ստացել է քաղաքական համաձայնություն «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» Ադրբեջանի ձեւակերպած պատկերացումներով ձեւակերպելու հարցում։ Ցանկացած հարցում ինքն իր ուզած իրավա-քաղաքական խնդիրները լուծել է։ Դա ինքնին արդեն վտանգավոր է, որովհետեւ մենք զիջել ենք այն ամենը, ինչը մեզ կարող էր պաշտպանել։ Զիջել ենք այն ամենը, ինչ կարելի էր սակարկության առարկա դարձնել՝ տեխնիկական նյուանսներ, քարտեզներ, այն ամենը, ինչ կարելի է սակարկել։
Ամբողջական հոսվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր
1985 դիտում
15:01 15-09-2022
ՀՀ իշխանությունը վերահաստատել է՝ Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու առանց Արցախի. Արցախի նախագահ
Այս բաժնից
484 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
742 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը