1171 դիտում
14:31 12-12-2024
ՔՊ-ն Գյումրիում ցածր վարկանիշ չունի, 2021 թվականի ընտրությունները խոսում են բարձր վարկանիշի մասին. Դավիթ Խուդաթյան
Գյումրիի ավագանին ցրվել է, որովհետև ավելի քան 3 ամիս նիստեր չեն գումարվել. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Ինչ վերաբերում է Շիրակի մարզպետի փոփոխությանը, նախարարն ասաց, թե հարցը մի քանի շերտեր ունի։ «Ճիշտ կլինի, որ այդ հարցը մեկնաբանի պարոն Մուրադյանը»։
Հարցին՝ հնարավո՞ր է Փարաքարում կիրառվի փրայմերիզի մոդելը, նա պատասխանեց. «Այո՛, փրայմերիզը Գյումրիում հաջողվել է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ մոդելը համայնքների զգալի մասում համարում է կիրառելի»:
Ինչ վերաբերում է դիտողություններին, թե ինչպես է ստացվել, որ անկուսակցական թեկնածուն է հաղթել փրայմերիզին, նա նշեց, որ թեկնածուներին հաստատում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը:
«Այսինքն, առնվազն քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության հավանությանն է արժանացել և այդ ֆիլտրերով անցած թեկնածու է մեր գործընկերը: Ես ուրախ եմ, որ առաջիկայում Գյումրու ընտրություններում հենց նա է լինելու «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեր թեկնածուն»,- ասաց նա:
Խուդաթյանը նաև անդրադարձավ նրան, թե ՔՊ-ն ցածր վարկանիշ ունի Գյումրիում: «Բացառում եմ, որ Գյումրիում ցածր վարկանիշ ունի, որովհետև 2021 թվականի ընտրություններն առնվազն խոսում են բարձր վարկանիշի մասին»,- շեշտեց նա:

Նմանատիպ նյութեր
1273 դիտում
12:39 22-10-2024
Իմ վարկանիշը ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է. Ալեն Սիմոնյանն՝ իր ցածր վարկանիշ ունենալու մասին
20298 դիտում
22:15 15-12-2019
Դավիթ Խուդաթյան. Իմ ղեկավարած քաղաքում լկտիությունը ջախջախվելու է, սանձարձակության հետ կոմպրոմիս չի լինելու
Այս բաժնից
757 դիտում
21:30 16-01-2025
Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
994 դիտում
21:05 16-01-2025
Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մի շարք հանդիպումներ է ունեցել
751 դիտում
20:27 16-01-2025
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք ավագ դպրոցների տնօրենների