211652_close_icon
views-count33208 դիտում article-date 10:57 12-12-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ հայտնի իրավապաշտպանը հակակոռուպցիոն բլոգով կոռուպցիայի վերաբերյալ եթեր ունենալուց հետո վերադառնալով տուն անակնկալի է եկել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել Երևանի բնակիչ 62-ամյա Մարինա Պ․-ն և հայտնել, որ քիչ առաջ կոռուպցիայի վերաբերյալ եթեր է ունեցել հակակոռուպցիոն բլոգով, եկել է տուն և հայտնաբերել, որ իր բնակարանի դուռը բաց է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի ծառայողները։

Արդեն ոստիկանության Արաբկիրի բաժնում Մարինա Պ․-ն հայտնել, որ դեկտեմբերի 2-ի ժամը  22։00-ի սահմաններում իր բնակարանի դուռը եղել է բաց վիճակում, իր բնակարանից գողություն չի եղել և իր համոզմամբ այդ դեպքը կապված է իր մասնագիտական գործունեության հետ:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան  քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ ՀՀ քր. Օր․-ի 44-255 հոդ. 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Պողոսյանը բազմիցս ուղիղ եթերներում բարձրաձայնել է Հայաստանում և Արցախում տիրող խորթ երևույթների մասին ու սա առաջին դեպքը չէ, որ նրա նկատմամբ ոտնձգություն է կատարվել, սակայն բոլոր դեպքերով իրավապահների կողմից դեռևս բացահայտման ուղությամբ նշաններ չկան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր