1204 դիտում
22:16 11-12-2024
Եվրամիությունում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը
Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Հունգարիայի նախագահությունը։
«Մշտական ներկայացուցիչները հենց նոր համաձայնեցրել են պատժամիջոցների 15-րդ փաթեթը»,- նշված է Х սոցիալական ցանցում նախագահության տարածած հաղորդագրությունում։
Դրանում, մասնավորապես, նշվում է, որ սահմանափակումներ են մտցվելու նոր ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ (այդ թվում՝ երրորդ երկրներից), որոնք «պատժամիջոցները շրջանցելու միջոցով անուղղակիորեն նպաստում են Ռուսաստանի ուժեղացմանը ռազմական և տեխնոլոգիական ոլորտում»։ Բացի այդ, ըստ Հունգարիայի նախագահության, պատժամիջոցների փաթեթն ուղղված է լինելու երրորդ երկրների նավերի դեմ։
Եվրոպական մամուլը հիշեցնում է, որ այս պատժամիջոցները դեռ պետք է հաստատի ԵՄ խորհուրդը։
Նոյեմբերին Bloomberg-ը, հիմնվելով տարբեր աղբյուրներից ստացած տեղեկատվության վրա, հայտնել էր, որ պատժամիջոցների նոր փաթեթում կարող են ներառվել առևտրային լրացուցիչ սահմանափակումներ, ինչպես նաև ռուսական գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի ավելացում։ Հունգարիայի նախագահության հաղորդագրությունում այդ մասին ոչինչ չի նշվում։

Նմանատիպ նյութեր
1025 դիտում
15:00 19-07-2022
ԵՄ ԱԳ նախարարները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը
1426 դիտում
13:46 16-12-2023
ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը
4876 դիտում
11:13 27-07-2017
ԱՄՆ-ի Սենատում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը
Այս բաժնից
1000 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա
871 դիտում
15:45 12-01-2025
Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Բաշար Ասադի կողմնակիցների դեմ պատժամիջոցները պետք է պահպանվեն
892 դիտում
15:21 12-01-2025
Բայդենը Հռոմի պապին պարգևատրել է ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևով