13496 դիտում
17:02 06-12-2024
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում 2-րդ հարկի պատշգամբը վերանորոգելիս տեղի է ունեցել փլուզում. կա վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Նժդեհի փողոցի շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է և կա տուժած:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՓԾ Գյումրու 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հրամանատար Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Մինչ փրկարարների և պարեկների ժամանումը՝ դեպքի վայրից 1 հոգի հոսպիտաացվել է Գյումրու բժշկական կենտրոնում:
Տարածքը պարեկները սահմանազատել են:
Պարզվել է, որ նշված փողոցի 10-րդ շենքի 2-րդ հարկի պատշգամբում վերանորոգման աշխատանքներ կատարելիս այն փլուզվել է, ինչի հետևանքով էլ Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Ֆրունզե Հ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ստացել է կողոսկրի կոտրվածք:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ոստիկանության ծառայողները՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
34718 դիտում
22:51 23-12-2024
Վանաձորի փողոցներում պարեկներին փոխարինելու են եկել Ձմեռ պապիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ