211652_close_icon
views-count1129 դիտում article-date 14:21 06-12-2024

2025-ին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պադավատապետության ու շռայլությունների մասին գրառում է արել։
«Նվիրվում է այն բոլոր ընդդիմադիրներին և իրենց հարող լրագրողներին, որոնք մեզ մեղադրում են պադավատապետության,  անիմաստ ծախսերի և շռայլությունների մեջ.

ՀՀ ԱԺ-ն մինչ հեղափոխությունը՝

2018 թվականի սկզբին, ունեցել է 81 տրասպորտային միջոց՝ հետագայում կրճատվելով
2018 թ. - 10 ավտոմեքենա,
2019 թ. -4 ավտոմեքենա,
2020 թ. -3 ավտոմեքենա,
2021 թ. -17 ավտոմեքենա,
2022 թ. -2 ավտոմեքենա,
2023 թ. - 3 ավտոմեքենա,
2024 թ. - մեկնարկել է ևս 12 ավտոմեքենայի կրճատման գործընթացը, որն ավարտին կհասցվի տարեվերջին։

Իսկ 2025 թվականի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց:

Կրկին՝ 2018 թ. - 81 մեքենա, 2025 թ. - 30 մեքենա»,- «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը:

Նմանատիպ նյութեր