40216 դիտում
10:05 05-12-2024
Երևանում վիճաբանությունը վերածվել է դանակահարության․ վիրավորը անչափահաս է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է շամփուրի վրա ընկնելու հետևանքով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս պարզվել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխվածը Երևանի բնակիչ 14-ամյա Արսեն․ Մ․-ն է։
Ոստիկանները պարզել են նաև, որ ոմն Վարդանը և քրոջ ամուսին՝ ոմն Հայկը նույն օրը ժամը 01։30-ի սահմաններում Նոր-Նորքի Շոպրոնի փողոցում վիճաբանել են ոմն Դաթոի և Արսեն Մ․-ի հետ և հարվածներ հասցրել միմյանց, ինչի ժամանակ Հայկը իր մոտ առկա դանակով հարվածել է Արսեն Մ․-ին:
Ոստիկանները պարզել են նաև, որ ոմն Վարդանը հանդիսանում է Երևանի բնակիչ 16-ամյա Վարդան Ս․-ն, ոմն Հայկը՝ Երևանի բնակիչ 22-ամյա Հայկ Մ․-ն, իսկ ոմն Դաթոն Երևանի բնակիչ 16-ամյա Դաթո Դ․-ն:
Ոստիկանության Նոր Նորք բաժնի ծառայողները Հայկ Մ․-ին նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, հայտնաբերել և անձին ծանր մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպ պայքարի բաժին, ով խոստովանել է իր կողմից կատարած հանցագործությունը:
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք Հայկ Մ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1558 դիտում
19:22 09-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (08.12.2024 թ․)