Մինչև 2024-ի ավարտը նախատեսվում է հայտարարել «Սուրմալու»-ի մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մրցույթը
Մինչև 2024-ի ավարտը ակնկալվում է հայտարարել «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մրցույթը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությանը հայտնեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը:
«Տեխնիկական առաջադրանքի նախագիծը ներկայացվել էր միջազգային գործընկերներին՝ առաջարկություններ, դիտարկումներ ստանալու նպատակով, քանի որ պատրաստվում ենք միջազգային մրցույթ անցկացնել նախագծման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքների ձեռքբերման համար: Դիտարկումները ստացել ենք: Այս պահին նախագիծը լրամշակվում է»,-շեշտեց Բաբայանը:
«Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր 2023 թվականի նոյեմբերին։