211652_close_icon
views-count1963 դիտում article-date 14:46 19-11-2024

Ավտովթար՝ Երևանում. Արցախի պողոտայում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Toyota»-ն, վերջինն էլ բախվել է կայանված «ԵրԱԶ»-ին. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են «ՎԱԶ 2121» և «Toyota» մակնիշի ավտոմեքնաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, «Toyota»-ն էլ բախման հետևանքով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենային:  

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարաւոյթան ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սևակ Առաքելյանն ու Սասուն Աղաբաբյանը:  

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:  

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր