211652_close_icon
views-count1729 դիտում article-date 17:40 15-11-2024

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ հատուկ պահպանվող տարածքում հրդեհվել են ավտովթարի հետևանքով տեղափոխված մի քանի ավտոմեքենաներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի Ծաղկահովիտի հատուկ պահպանվող տարածքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ծաղկահովիտի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանված Արթիկ-Երևան երթուղին սպասարկող մարդատար «ГАЗель», «Opel» և «Honda» մակնիշի ավտոմեքենաներում։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։

Տեղում հերթապահություն են իրականացնում նույն գումարտակի պարեկներ Սլավիկ Ուռուսականն ու Վահե Պապիկյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով հրդեհված ավտոմեքենաները հատուկ պահպանվող տարածք էին տեղափոխվել ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնի քննիչների հանձնարարականով և նշված ավտոմեքենաները տարբեր օրերին  մասնակցություն են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարների։

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր