211652_close_icon
views-count1801 դիտում article-date 22:21 12-11-2024

Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի ծննդյան միջոցառմանը

Նոյեմբերի 12-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի ուղեկցությամբ մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի ծննդյան կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանն այսօր կդառնար 28 տարեկան:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը, ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, ինչպես նաև դատական ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Միջոցառումը կազմակերպվել է Գևորգ Արշակյանի անունը կրող թիվ 22 հիմնական դպրոցում` աշակերտների նախաձեռնությամբ:
Գևորգը Արշակյանը ԵՊՀ կամավորական ջոկատ է կազմել և մեկնել առաջնագիծ: Զոհվել է նոյեմբերի 7-ին` Շուշիի մատույցներում մղվող մարտերի ժամանակ:

«Մահացիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ»,-ասում էր Գևորգ Արշակյանը:

Նմանատիպ նյութեր