211652_close_icon

Բաբկեն Չոբանյանի «Թույլ օղակը» եթեր կվերադառնա 2025-ին. Հ1-ից հավաստիացնում են, որ հաղորդումն այժմ հանելը Փաշինյանին քննադատելու հետ կապ չունի. Aravot.am

views-count1456 դիտում article-date 19:19 11-11-2024
Վերջերս լուրեր էին տարածվել, թե դերասան Բաբկեն Չոբանյանի «Թույլ օղակ» հեռուստանախագիծն այլեւս չի լինելու Հ1-ի եթերում, եւ պատճառն այն է, որ դերասանը ֆեյսբուքի իր էջում քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Aravot.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Հանրայինին, հետաքրքրվել էինք՝ արդյոք Բաբկեն Չոբանյանն աշխատանքից ազատվել է, իսկ «Թույլ օղակը» փակվել է, որովհետեւ նա քննադատել է Փաշինյանին: Հանրայինից գրավոր պատասխանել են, որ «Թույլ օղակը» տեղափոխվել է գարնանային եթերաշրջան, եւ նման որոշում է կայացվել ամիսներ առաջ՝ եթերաշրջանի պլանավորման ընթացքում: Նշել են նաեւ, որ հաղորդումը կցուցադրվի 2025-ին:

«Հաշվի առնելով մեր սահմանված ընթացակարգերը եւ եթերաշրջանի նախապատրաստական աշխատանքների առանձնահատկությունները՝ նախքան եթերաշրջանի մեկնարկը այլ մանրամասներ չենք կարող տրամադրել»,-ասված է Հանրայինի պատասխանում;

Նմանատիպ նյութեր