13923 դիտում
11:17 11-11-2024
«Զգուշացի՛ր ավտոմեքենայից» կամ մինչ առևանգված ավտոմեքենայի տերը ոստիկանությունում դիմում էր ներկայացնում, Երևանի պարեկները հայտնաբերեցին ավտոմեքենան ու վնասազերծեցին առևանգողին և ոստիկանություն տեղափոխելու փոխարեն ցուցաբերեցին բուժօգնություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, դետեկտիվ ժանրի հետապնդում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանում առևանգել են քաղաքացուն պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, նույն գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկների մի քանի խմբեր սկսում են որոնողական աշխատանքները՝ առևանգված ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կարճ ժամանակ անց նկատում են, որ այդ ավտոմեքենան Նոր Նորք վարչական շրջանից ուղևորվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան:
Պարեկները բարձրախոսով հորոդորում են վարորդին, որպեսզի կանգնի, սակայն նա չի ենթարկվում պարեկների «կանգառ» օրինական պահանջին և շարունակում է փախուստի դիմել, ապա հասնում է Լամբադա կամրջի մոտ և ուղղություն վերցնում դեպի Հովեփ Էմին փողոցից Գրիբոյեդովի փողոց:
Պարեկների կողմից հետապնդումը շարունավում է մի քանի փողոցներից, ու արդեն Գրիբոյեդով փողոցում առևանգողը մեքենայով բախվում է ծառին ու արդեն տեղում պարեկները վնասազերծում են նրան, սակայն ոչ թե տեղափոխում ես ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին, այլ իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ եղած դեղատուփից բուժօգնություն են ցուցաբերում, քանի որ առևանգողը ստացել էր մարմնական վնասվածք, ապա ահազանգում են շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխում է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան առևանգողը Երևանի բնակիչ 23-ամյա Էրիկ Պողոսյանն է, ում վերաբերյալ ոստիկանութան Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ «ավտոմեքենայի առևանգում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
31470 դիտում
11:33 15-01-2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
15353 դիտում
22:59 14-01-2025
Արագածի գագաթին ամպե փետուր է իջել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ