1039 դիտում
08:21 05-11-2024
Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին քրեական գործերով անցնող բիզնեսմեններ են եղել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի առաջին նվիրատուների շարքը պակաս կասկածելի եւ խնդրահարույց չէ, որքան ՔՊ կուսակցության դրամահավաքը։ Եթե ՔՊ կուսակցության դրամահավաքի նվիրատուները նվիրատվություն էին արել 1 մլն դրամ եւ ավելի, սակայն դրա մասին տեղյակ չէին եղել, ապա «Իմ քայլը» հիմնադրամի ընթրիքի նվիրատվությունը ակնհայտորեն արտոնությունների ակնկալիք կամ ներողամտության ակնկալիք էր:
Հիմնավորենք պնդումը փաստերով. հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում կազմակերպված «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել էր 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ։ Հարկ է նշել նաեւ, որ երեկույթից առաջ շրջանառվող տեղեկության համաձայն՝ մասնակիցների նախնական թիվը 52-ն էր, իսկ մուտքավճարը՝ 1 մլն դրամ։ Արդյունքում, «Իմ քայլը» հիմնադրամը «շահեց» 10 մլն դրամ ավելի։ Այս մասին հայտնել են «Իմ քայլը» հիմնադրամից: Ուսումնասիրելով, թե ովքեր են «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուները, հետաքրքիր փաստեր ենք արձանագրում. Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցել է Վարդան Ալեքսանյանը՝ Dignisi անշարժ գույքի գործակալության տնօրենը։ Նա անցնում է մի քրեական գործով, ըստ որի՝ նա խոշոր չափի վնաս է հասցրել երկու տասնյակից ավելի անձանց։ Բանն այն է, որ Վարդան Ալեքսանյանը «Հավերժ Մուսալեռ» ՍՊԸ-ի տնօրենն էր, որը ղեկավարում էր նաեւ «Ալեքսանյան ընդ փարթներս» եւ «ՌՎ» ՍՊ ընկերությունների գործունեությունը։ Նրա նկատմամբ 2010-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում խարդախության փաստով քրեական գործ էր հարուցվել, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել էր հետախուզում։
Հայտնի է դարձել նաեւ, որ նրան մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի «Մուսալեռ» հուշահամալիրի հարեւանությամբ գտնվող հողատարածքները, առանց համատեղ սեփականատերերի իմացության, ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիներին վաճառելու համար։ Ըստ ոստիկանության 2010 թ. հաղորդագրության՝ նա այդկերպ, 26 անձի վնաս պատճառելով, հափշտակել է 309 միլիոն 657 հազար դրամ:
Ընթրիքին մասնակցում էր նաեւ DIGNISI անշարժ գույքի գործակալության համահիմնադիր Կարեն Անախասյանը։
Աննա Հակոբյանի հետ ընթրելու էր եկել նաեւ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականի մարտին ձերբակալվել էին «Նոր Զովք» ընկերության սեփականատեր Ա.Ա.-ն, տնօրեն Ռ.Ա.-ն, գլխավոր հաշվապահ Ս.Ս.-ն, ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ՍՊԸ սեփականատեր Վ.Ս.-ն՝ «Նոր Զովքում» առերեւույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով հարկային պարտավորությունները չկատարելու համար։
Աննա Հակոբյանի հիմնադրամին գումար նվիրաբերելուց հետո՝ ՀՀ ՊԵԿ նախագահն արեց սպասված եւ ակնկալելի հայտարարություն. «Մոտավորապես 4.2 մլրդ գումար վերականգնվել է, եւ մեր օրենսդրությամբ նախատեսվում է, որ եթե հարկերն ու տույժերը վերականգնվում են պետական բյուջե, պետությանը պատճառման վնասը հատուցվում է, քրեական վարույթը ենթակա է կարճման»:
Ռուստամ Բադասյանն անդրադարձել էր նաեւ այն հանգամանքին, որ «Նոր Զովքի» սեփականատերերը մասնակցել են նաեւ ընթրիքին, սակայն Բադասյանը գործի կարճման պատճառը չհամարեց ընթրիքին մասնակցելը։
Այնինչ, գրեթե բոլոր մասնակիցներն ունեցել են առերեւույթ կապ քրեական գործերի, կալանքների, անգամ՝ հետախուզումների հետ։
Իշխանությունն էլ գտել է բիզնեսմենների աքիլլեսյան գարշապարը եւ պարբերաբար վախեցնում է, որ իրենց սրտի ուզածը չանելու դեպքում՝ նիզակը կհասնի գարշապարին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
2107 դիտում
19:47 01-11-2024
Աննա Հակոբյանի հետ հաջողակ ձեռներեց տղամարդկանց ընթրիքին հավաքվել է 62 մլն դրամ
1102 դիտում
18:12 11-07-2024
Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարի կազմակերպած պաշտոնական ընթրիքին
1815 դիտում
11:45 05-11-2019
Աննա Հակոբյանը ներկա է եղել «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության ամենամյա բարեգործական գալա-ընթրիքին
Այս բաժնից
1180 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
514 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»