211652_close_icon

Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին

views-count1369 դիտում article-date 20:53 04-11-2024
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի Սեյիդա Զեյնաբ արվարձանին, որը Դամասկոսի միջազգային օդանավակայանի ճանապարհին է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ մի քանի պայթյուն է որոտացել ԱլՄազար շրջանում՝ սիրիական բանակի կողմից կռվող շիական «Հեզբոլլահ» կազմավորումների ճամբարների մոտ։

Կորուստների և նյութական վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր