211652_close_icon
views-count1285 դիտում article-date 10:49 04-11-2024

«171 նոր ավտոբուս կա, նոր վարորդների կարիք ունենք», «342 վարորդ է պետք, աշխատավարձը՝ 420 հազար դրամ». քննարկում՝ քաղաքապետարանում

Գործակարգավարական նիստին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ մենք հիմա հայտարարություն ենք չէ՞ տվել ավտոբուսների վարորդներ ընդունելու, որովհետև ունենք նոր 171 ավտոբուս:

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանն արձագանքեց. «Մեզ 171 նոր ավտոբուսի համար 342 վարորդ է հարկավոր՝ «D» կարգի վարորդական իրավունքով 2, տարի աշխատանքային փորձով, աշխատավարձը՝ 420 հազար դրամ, 14-օրյա աշխատանքային գրաֆիկով, իսկ մեծ ավտոբուսների դեպքում աշխատավարձը 500 հազար դրամ է»:

Ավինյանը դիմեց երևանցիներին, որ աշխատանքի համար դիմեն «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին:

Նմանատիպ նյութեր