796 դիտում
14:41 01-11-2024
Ակցիայի նպատակը շատ հստակ է՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակում. ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է ընթանում
ՄԱԿ-ի գրասենյակի առջև մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի կողմից կազմակերպած ակցիան:
ՄԱԿ-ի գրասենյակից հետո մասնակիցների երթը կշարժվի դեպի ՀՀ ԱԳՆ և ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիայի նպատակը շատ հստակ է:
«Հաջորդ շաբաթ Բաքվում տեղի է ունենալու COP29 միջազգային խորհդաժողովը, և դրան մասնակցող միջազգային կազմակերպություններից պահանջում ենք, որ անպայման ճնշում բանեցնեն Ադրբեջանի վրա, հայ ռազմագերիներին և այլ պատանդառված անձանց ազատ արձակելու նպատակով»,- ասաց նա:
Սաղաթելյանը հիշեցրեց, որ այսօր Ադրբեջանում է գտնվում 2 տասնյակից ավելի ռազմագերի, Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիան ՀՀ նկատմամբ, մեկ տարի առաջ Արցախում իրականացրել է ցեղասպանություն, էթնիկ զտում:
«Այդ հարցերը միջազգային կազմակերպությունների, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանատների առջև բարձրացնում ենք նաև մեր ժողովրդի տեսակետը՝ իրենց երկրներին փոխանցելու ակնկալիքով»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում տեղի է ունենալու ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության հեղինակավոր համաժողովը՝ COP29-ը:

Նմանատիպ նյութեր
1881 դիտում
15:12 28-11-2022
Բողոքի ակցիա Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ. քրդերն այրեցին Թուրքիայի դրոշը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց․ NEWS.am
Այս բաժնից
355 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
493 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
856 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ