964 դիտում
14:06 01-11-2024
2025թ. բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է. Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կարծիքով` 2025 թվականի ՀՀ առողջապահության նախարարության հաստատված բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է։
Այս մասին ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ցավոք սրտի, 2022 թվականին առողջապահության ծախսերը եղել են ՀՆԱ–ի 1.5 %-ի շրջանակներում, 2023 թվականին այն դարձել է 1.6 %, իսկ 2025 թվականի բյուջեով վերադարձել ենք 1.5 %-ի շրջանակներ։ Մենք կարծում ենք, որ որպես առաջնահերթություն, բյուջեն չի արտահայտում մեր դիրքորոշումը»,-ասել է Ավանեսյանը։
Նախարարը նաև հայտարարել է, թե անտեղի խնդիրներ են հարուցվում. կատարողականների հիման վրա բուժհիմնարկներին ֆինանսական միջոցներ հատկացնելը միջինում 2-3 ամիս է տևում. «Մենք, այնուամենայնիվ, ֆինանսավորում ենք ծառայությունների դիմաց, բայց որոշակի ժամանակային խզում ենք ունենում»։ Ըստ նախարարի՝ բյուջեի հայտի մեջ որոշակիորեն խմբավորել են ծրագրերը։
Նրա խոսքով` իրենք շարունակաբար աշխատելու են, որ և վերականգնեն կորցրած բյուջեն, և հավելյալ գումարներ տրամադրեն առողջապահությանը։
Հիշեցնենք` ՀՀ Առողջապահության նախարարության բյուջեն 2025 թվականին կլինի 162 մլրդ 996 մլն դրամ, որը 5,3 մլրդ դրամով պակաս է 2024 թվականի բյուջեով նախատեսված գումարից։

Նմանատիպ նյութեր
859 դիտում
12:02 12-11-2024
ՀՀ ռազմական բյուջեն 2025թ-ին կկազմի 664,7 մլրդ դրամ, ինչը 110 մլրդ դրամով ավելին է, քան այս տարի
1453 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն
Այս բաժնից
751 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
688 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
982 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է