211652_close_icon
views-count12941 դիտում article-date 15:18 31-10-2024

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի ճանապարհին Հնդկաստանի քաղաքացին «Yamaha» մոտոցիկլետով կողաշրջվել է. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մոպեդի մասնակցությամբ ինքնավթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:15-ի սահմաններում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Աբհիմանյու Տհաիվալապպիլը իր վարած «Yamaha» մակնիշի մոտոցիկլով Բյուրական գյուղ տանող ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Մելիքյանն ու Գոռ Պողոսյանը:  

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:  

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր