1006 դիտում
16:59 29-10-2024
ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները բավարարել. Անահիտ Մանասյան
Մեր միջավայրում շատ հաճախ դիտավորյալ սխալ ընկալումներ են ձևավորվում տարբեր հաստատությունների գործունեության, այդ թվում ՄԻՊ-ի հաստատության նկատմամբ: Այդ մասին ԱԺ-ում 2025թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
«Շատ դեպքերում ՄԻՊ-ից ակնկալիքը քո կամ որոշակի խմբերի ցանկությունը պարզապես բավարարելն է, որն անհնար է թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության պարագայում: Բոլորիս պարտականությունն է՝ պատշաճ հանրային ընկալում ձևավորել այն մասին, թե ինչպիսի մեթոդաբանությամբ պետք է աշխատի ՄԻՊ-ը:
ՄԻՊ-ը այն հաստատությունը չէ, որ կարող է միայնակ պետությունում եղած բոլոր խնդիրները լուծել, շատ կարևոր է տարբեր դերակատարների՝ թե՛ պետական մարմինների, թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, թե՛ միջազգային կառույցների հետ պատշաճ համագործակցության միջավայրը»,- ասաց Անահիտ Մանասյանը:

Նմանատիպ նյութեր
1009 դիտում
13:21 29-04-2023
ՄԻՊ կառույցում սահմանված նշաձողն ամենօրյա աշխատանքով պետք է ավելի բարձրացվի․ Անահիտ Մանասյան
754 դիտում
15:14 19-05-2023
ՄԻՊ-ին դիմած յուրաքանչյուր մարդ պետք է մասնագիտական որակյալ մոտեցում ստանա. Անահիտ Մանասյան