1348 դիտում
18:17 28-10-2024
ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Դոհայում մասնակցելու է հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված ցուցահանդեսին
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 28-ին մեկնել է Կատարի Պետություն՝ մասնակցելու Դոհայում անցկացվելիք հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված «MILIPOL Qatar 2024» համաշխարհային ցուցահանդեսին:
Այցի ընթացքում Վահե Ղազարյանը հանդիպում է ունենալու Կատարի Պետության ներքին գործերի նախարարության պետնախարար Շեյխ Աբդալազիզ բըն Ֆայսալ Ալ Թանիի հետ։ Քննարկվելու են երկու երկրների ներքին գործերի նախարարությունների՝ հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության ամրապնդման հարցեր:
Հաշվի առնելով արտակարգ իրավիճակներում և աղետներին օպերատիվ ու արդյունավետ արձագանքելու Կատարի Պետության հարուստ փորձը՝ քննարկվելու են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության անձնակազմի վերապատրաստման և նյութատեխնիկական աջակցության հարցեր։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1240 դիտում
23:14 11-02-2025
Շիրակի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
3034 դիտում
23:10 11-02-2025
Գողացել էին հեռուստացույցներ․ Ստեփանավանի համայնքային ոստիկանների բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ