18167 դիտում
15:24 26-10-2024
Ավտովթար՝ Երևանում. «Սասունցի Դավիթ» կայարանում բախվել են թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր. օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Սասունցի Դավթի հրապարակում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Երևանի բնակիչներ 53-ամյա Համլետ Խանվելյանի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսն ու 47-ամյա Խաչատուր Պետրոսյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր 31-ամյա Շուշանիկ Ղազարյանը տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են բավարար:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Դավիթ Մնացականյանն ու Մարիամ Սահակյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+