211652_close_icon
views-count1144 դիտում article-date 15:18 22-10-2024

Կիբեր տիրույթում ֆինանսական հափշտակությունների թիվն աճել է. Կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ. Aravot.am

«Վերջին 4 տարիներին ֆինանսական հափշտակությունները՝ կիբեր տիրույթում, այսինքն` համակարգչային հանցագործությունները, օրեցօր աճում են: Եթե 2019-20թթ պայմանական արձանագրվում էր մոտ 300 դեպք, ապա 2021-2022թթ այդ դեպքերը գերազանցում էին 800-ը, իսկ ներկայումս 2023-ին՝ 1000-ի սահմանն են անցել»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը՝ սոցցանցերում կիբերհանցագործությունների դրսեւորումների, միտումների եւ կանխարգելիչ քայլերի մասին խոսելիս:

Նրա ձեւակերպմամբ, ամբողջ աշխարհում համակարգչային հափշտակությունների զգալի աճ է նկատվում հիմնականում 2020 թվականից հետո, երբ քովիդի համաճարակ եղավ, եւ մի շարք աշխատանքներ տեղափոխվեցին առցանց տիրույթ, ու տեխնոլոգիաների համակցությունը, ինչպես նաեւ արհեստական բանականությանը դիմելը՝ հնարավորություն տվեց հանցագործներին էլ ավելի թիրախավորել մարդկանց եւ ավելի շատ գումարներ հափշտակել:

«Ինչքան տեխնոլոգիաները շատանում են, ինչքան մեր կենցաղում շատ ենք օգտագործում տարբեր տեխնիկական միջոցներ, այդքան հավանականությունը մեծանում է, որ կարող ենք թիրախավորվել հանցագործների կողմից, մեր ֆինանսական միջոցները կարող են հայտնվել հանցագործների թիրախում»,-նշեց Հայկ Մկրտչյանը: Նա փաստեց, որ 2022 թ. ֆինանսական հափշտակությունների մասով արձանագրվել է 1158 դեպք, 2023-ին՝ 1198:

Կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի խոսքով. «Կիբերհանցագործություններն ունեն մեծ լատենտայնություն: Շատ դեպքերում քաղաքացիներն ունենալով ֆինանսական կորուստներ՝ չեն դիմում իրավապահ մարմիններին: Իսկ նշվածներն այն դեպքերն են, երբ դիմել են իրավապահ մարմիններին, եւ դրանց մեծ մասով նախաձեռնվել են քրեական վարույթներ»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր