211652_close_icon
views-count1279 դիտում article-date 10:26 13-10-2024

Վերաօծվեց Ղազարավանի Սուրբ Նարեկ եկեղեցու Սուրբ Սեղանը

Սուրբ թարգմանիչ վարդապետների, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու հիշատակության տոնին կրկնակի ուրախություն էր Արագածոտնի թեմում:

Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ վերաօծվեց՝ Ավետիսյան ընտանիքի ազնիվ բարերարությամբ վերանորոգված ու բարեզարդված, Ղազարավանի Մենաստանի Սուրբ Նարեկ եկեղեցու Սուրբ Սեղանը և Սրբապատկերները:

Ընտանիքի բարերարությամբ ու ջանքերով վերանորոգվել են նաև եկեղեցու տանիքն ու Սուրբ Խորանը: Բարերարները եկեղեցու են նվիրաբերել նաև եկեղեցական արարողությունների կազմակերպման համար անհրաժեշտ սպասք և գույք:

Սրբազան Հայրը իր երախտիքի խոսքն հայտնեց բարերար ընտանիքին եկեղեցու բարեկարգման աշխատանքներն իրականացնելու, եկեղեցու հանդեպ ունեցած հոգածու վերաբերմունքի և նվիրվածության համար:

Եկեղեցին նոր շունչ առած կրկին բացվեց հավատավոր մեր զավակների առջև և հետայսու յուրաքանչյուր կիրակի ժամը 10:30 կրկին եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Նմանատիպ նյութեր