211652_close_icon
views-count1429 դիտում article-date 11:00 11-10-2024

Իշխանափոխության միակ ճանապարհն ընտրություններն են, մեկ անգամ ընդդիմությունն արդեն հաղթել է այդպես, բայց ուժերից մեկը դավաճանել է. Մարության

Կա՛մ պետք է Փաշինյանը չասեր Արցախը Հայաստան է և վերջ, կա՛մ պետք է մինչև վերջ գնար, այս մասին Factor.tv-ի հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Դիտարկմանը՝ նա էլ է հեղափոխության ժամանակ նույնաբովանդակ հայտարարություն արել Մարությանն ասաց. «Ես վարչապետ չէի, դերասան Հայկ Մարությանն էի: Ինձ համար Արցախը դա հայրենիքի մի մասն է, ես շատ կապված եմ Արցախի հետ, բացի կապվածությունից մեծ գործունեություն եմ ծավալել այտնեղ»:

Այդուհանդերձ Մարությանը Փաշինյանին չի ասել՝ չպետք է նման հայտարարություն աներ: «Ես զբաղեցնում էի Երևանի քաղաքապետի պաշտոնը և մաքսիմալ աշխատում էի այն ուղղությամբ, որ իմ խոստումները կատարեմ: Ես ՔՊ-ի հետ դե ֆակտո նույն թիմից չեմ եղել, ես չեմ մասնակցել իրանց քաղաքական հարցերին: Ես ունեի իմ ոլորտը, քաղաքում իմ թիմն էր աշխատում, որը տարբերվում էր ՔՊ-ի թիմից: ՔՊ-ի թիմից էլ մարդիկ կային, բայց ինքն առանձին թիմ էր:

Քաղաքական առումով ՔՊ-ի ոչ մի անցուդարձի մեջ չեմ խառնվել, չէի սիրում, որ մտնում էին մեր գործերի մեջ և փորձում ինչ-որ ուղղություններ տալ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան՝ ինչպես է ստացվում, որ և ցանկանում է  Փաշինյանը հեռանա, և չի մասնակցում շարժումներին իշխանության դեմ, Մարությանը հայտարարեց՝ իրենց համար իշխանափոխության միակ ճանապարհը դա ընտրություններն են՝ կլինեն արտահերթ, թե հերթական:

«Կարևոր է, որ այս ինստիտուտը կայանա: Հայաստանում դեռ իշխանափոխություն չի եղել ընտրությունների միջոցով: Սա պե՞տք է լինի, թե՞ պետք է անընդհատ փորձենք փողոցով հարցեր լուծել: Այս պահին դեռ գործող իշխանությունը ցույց չի տվել, որ կեղծում է ընտրությունները, եթե լիներ բարձր մասնակցություն ժողովրդի, իշխանությունը կպարտվեր քաղաքապետի ընտրություններին:

Ասեմ ավելին, իշխանությունը պարտվել է, ընդդիմությունը ձայների քանակով հաղթել է, ուղղակի ընդդիմության ուժերից մեկը՝ «Հանրային ձայն» կոչվողը, իր ձայները վաճառեց իշխանությանը: Չնայած՝ հիմա այդ ուժից բան չի մնացել, տրոհվել են և ուղղակի իշխանության կամակատարներն են, որոնք ավագանու բոլոր որոշումները դակում են»,- ասաց նա:

Ըստ Մարությանի՝ իշխանությունն իր վարչական ռեսուրսը մաքսիմալ օգտագործել էր, դրանից ավել ձայն չէր հավաքելու, այն 7 տոկոս մարդիկ իրենց ձայներն ընդդիմությանն էին տալու ու վստահաբար փոփոխություն կլիներ:

Նմանատիպ նյութեր