211652_close_icon

Իշխանություններն իրենց «խաղաղության խաչմերուկով» ողջ տարածաշրջանը տանում են պատերազմի. Սամվել Բաբայան. News.am

views-count2182 դիտում article-date 16:24 05-10-2024
Որեւէ ադրբեջանցի չի գալու այստեղ ապրելու. Դա ուղղակի ձեւական պահանջ է, որով փորձում են շեղել ուշադրությունը Ադրբեջանից հայերի բռնի տեղահանման թեմայից: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:

«Դա լուրջ ընդունել չի կարելի: Ես վերջերս հայտարարեցի, որ այդ հայտարարությունները մեր անգործության հետեւանքն է: Մենք Ադրբեջանը բնակչության 8 տոկոսն էինք,  եթե  էլեկտրոնային հարթակ ստեղծեինք եւ այդ փաստաթղթերով միջազգային դատարան մտնեինք, Ադրբեջանը դրա մասին չէր էլ խոսի, կմտածեր՝ ոնց գանք համաձայնության, ոնց պայմանավորվենք: բայց մենք ոչ մի բան չենք անում եւ թույլ ենք տալիս, որ Ադրբեջանը նման հայտարարություններ անի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է բանակի ապառազմականացման վերաբերյալ Ադրբեջանի պահանջին, Սամվել Բաբայանն ասաց. «Պետք է հասկանալ՝ մենք ինչ ենք ուզում, ադրբեջանցիներն ինչ են ուզում: Բանակցություններում պետք է լինի 4 կետ. Առաջինը հայ-ադրբեջանական սահմանազատումն է, որը պետք է արվի 1925-1926 թվականների քարտեզով: Երկրորդ կետը դիվանագիտական հարաբերություններ ստեղծելն է եւ դեսպանատներ ունենալը, երրորդ կետը մաքսային հարցերն այնպես կարգավորելն է, որ խցանումներ չստեղծվի ճանապարհների վրա: Բարձր կարգի ճանապարհներ կառուցելն է եւ իրար հետ ուժային մեթոդով չխոսելն է: Պայմանագրում պետք է լինեն այս 4 մետերը, ուրիշ ոչինչ»:

Նա համոզմունք հայտնեց, որ դրանց Ադրբեջանը կհամաձայնի. «Ադրբեջանն իր զարգացումը, բիզնեսը դրել է լոգիստիկայի վրա, ճանապարհների վրա, տարանցիկ երկիր լինելու վրա: Նույնը անում է Վրաստանը, որը եւս տարանցիկ երկիր է: Մենք ի՞նչ ենք արել, մենք այդ շշի բերանը փակել ենք մեզնով, չենք թողնում որեւէ մեկը զարգանա, ոչ էլ մենք ենք զարգանում:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր