211652_close_icon
views-count688 դիտում article-date 10:19 03-10-2024

Politico. Իսրայելը քննարկում է ԱՄՆ-ի հետ Սիրիայում կամ Եմենում ԻՀՊԿ-ին հարվածելու հնարավորությունը

Իսրայելը, ի պատասխան Իրանի հրթիռային հարձակումների, կարող է հարվածել Թեհրանի կողմից աջակցվող կազմավորումներին կամ ուղղակիորեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Սիրիայում կամ Եմենում: Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։

«[Ջո Բայդենի] օգնականները նշել են, որ ԱՄՆ-ն ակտիվորեն ներգրավված է Իսրայելի հետ [իրանական հարձակմանը] պատասխանելու հարցում, որը կարող է ներառել ռազմական հարված: Ի թիվս այլոց, դիտարկվում է Իրանի կողմից աջակցվող կազմավորումների դեմ կամ ուղղակիորեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերին Եմենում կամ Սիրիայում հարվածներ հասցնելու հնարավորությունը»,- գրում է թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Թերթը նշում է, որ ԱՄՆ վարչակազմը հանդես է գալիս «սահմանափակ արձագանքի» օգտին՝ միաժամանակ ընդգծելով, որ «նախագահի [Բայդենի] ազդեցությունը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա կարող է զգալիորեն կրճատվել»։

Նմանատիպ նյութեր