211652_close_icon
views-count16601 դիտում article-date 12:34 29-09-2024

Ավտովթար՝ Շիրակի մարզում. Հոռոմի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Infinity»-ն, «ՎԱԶ 2107»-ն ու «Opel»-ը. վերջինի վարորդը լքել է դեպքի վայրը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Հոռոմի խաչմերուկում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Լևոն Ֆ.-ի վարած «Mercedes» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Ղ.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Լիլիթ Ա.-ի վարած «Infinity» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լիլիթ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, իսկ «Opel»-ի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, լքել է դեպքի վայրը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը, պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ «Opel»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր