211652_close_icon
views-count766 դիտում article-date 17:26 27-09-2024

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանը։ Այս մասին տեղեկլությունը հաստատեցին ՀՀ  նախագահի աշխատակազմից։

«Նախագահը մասնակցելու է Մայր տաճարի վերաբացման և վերաօծման արարողությանը»,– նշեցին աշխատակազմից։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ վերաօծմանը կմազնակցի նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Մինչ այս պահը պաշտոնական արձագանք չկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության վերաբերյալ, սակայն, տեղեկությունների համաձայն, վարչապետը նույնպես մասնակցելու է Մայր Տաճարի վերաօծման արարողությանը:
Նշենք, որ սեպտեմբերի 28-ին կայանալու է մյուռոնօրհնեքը, իսկ Մայր տաճարի վերաօծման արարողությունը կլինի սեպտեմբերի 29-ին։

Նմանատիպ նյութեր