27643 դիտում
09:30 26-09-2024
Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Fiat» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ. օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են 27-ամյա Խորեն Բ.-ի վարած «Fiat» մակնիշի և 23-ամյա Լուսինե Ա.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լուսինե Ա.-ն և նրա ուղևոր 52-ամյա Սուսաննա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սարգիս Հրաչյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+