211652_close_icon
views-count271 դիտում article-date 18:21 25-09-2024

Քննարկվել է ՀՀ պատմության թանգարանի և Բեռլինի թանգարանների միության համատեղ ցուցադրության հարցը

Հայաստանի պատմության թանգարանում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆին և նույն թանգարանի ավագ կուրատոր, Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հետ ծրագրերի համակարգող Մանֆրեդ Նավրոթին: Այս մասին հայտնում  են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է համատեղ միջազգային ցուցադրություններ կազմակերպելու առաջարկություն: Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի միջև փոխադարձ ցուցադրությունների անցկացման և հետագա փոխգործակցության հեռանկարները։

Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրության սրահներում, ինչպես նաև ծանոթացել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը: 

Նմանատիպ նյութեր