1039 դիտում
14:15 25-09-2024
Երկկողմ հանդիպում չի կայացել, Նիկոլ Փաշինյանն իր ոտքով գնացել է Էրդողանի հետ հանդիպման. Գեղամ Մանուկյան
Շատ կարևոր է փաստի արձանագրումը, որ չի կայացել երկկողմ հանդիպում, այլ Նիկոլ Փաշինյանն իր ոտքով գնացել է Էրդողանի հետ հանդիպման: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Նյու Յորքում Նիկոլ Փաշինյան - Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպմանը:
«Չի կայացել հանդիպում. Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու ընթացքում, ոչ թե ՄԱԿ-ի կենտրոնակայանում, որտեղ բազմաթիվ դահլիճներ կան երկկողմանի հանդիպումների համար, այլ ՄԱԿ-ի շենքից գնացել է «Թուրքական տուն», որտեղ տեղակայված է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը և Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսությունը»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ կարևոր մի բան կա՝ այն, որ Հայաստանի քաղաքացին թուրքական մամուլից է տեղեկանում, որ Էրդողանի հետ հանդիպում է ունենալու Նիկոլ Փաշինյանը, և երբ արդեն ամբողջ մամուլը քննարկում էր Էրդողանի հետ հանդիպման հարցերը, նոր պաշտոնական հաղորդագրություն եղավ:
«Դա նորմա՞լ է երկրի համար: Մի դրվագ աչքիս զարնեց, Էրդողանը հանդիպել է նաև Պակիստանի նախագահի հետ, հանդիպողների թվում էր թուրքական կողմից ԱԳ նախարարը և մամուլի քարտուղարը և ևս մի քանի հոգի, այնտեղ բացակայում էր մի կարևոր բանալի անձնավորություն՝ Թուրքիայի հետախուզական ծառայության տնօրեն Իբրահիմ Քալընը, որը հայկական պատվիրակության հետ հանդիպմանը, չգիտես ինչու, ներկա էր»,- ասաց նա:
Մանուկյանն ընդգծեց՝ այս օրերին, երբ շարունակում է Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները փոխկապակցել Ադրբեջանի հետ հարաբերություններով, նման անատամ դիվանագիտությո՞ւն են վարում:
«Երբ ՄԱԿ-ի ամբիոնը ծառայեցնում ես քո կուսակցության ինչ-որ լոզունգը քարոզելով՝ չխոսելով Հայաստանի դեմ ծառացած մարտահրավերներից ու սպառնալիքներից, Արցախի հայաթափումից, գերիներից, Արցախում մշակութային հուշարձանների ավերումից, ուղղակի տպավորություն ես ստեղծում քո այցելությամբ Էրդողանի հետ հանդիպմանը, որ տարածաշրջանում ամեն ինչ նորմալ է և որևէ թշնամական գործողություն Հայաստանի նկատմամբ չկա»,- ասաց նա: