35472 դիտում
21:43 24-09-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հերթական անգամ, աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով, Ավանում կառուցվող էլիտար շենքում ավտոկռունկը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանում՝ Մ․ Բաբաջանյան փողոցի թիվ 60 հասցեում գտնվող «Ֆուլլ-Շին» ընկերությանը պատկանող էլիտար կառուցվող շենքի շինհրապարակում, դեռևս անհայտ հանգամանքներում, «КамАЗ» մակնիշի ավտոկռունկը կողաշրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հայկ Ղազարյանն ու պարեկ Վիրապ Ասատրյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա․ Խաչատրյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժանմունքում փաստաթղթեր են ձևակերպվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պատվիրատուն «Էյջ Քնսալթ» ՍՊԸ-ն է (տնօրեն՝ Սարգիս Համբարձումյան, ՀՎՀՀ՝ 01048338),
Կատարող՝ «Ֆուլլ-Շին» ՍՊԸ
Տեխնիկական հսկող՝ Վահան Գրիգորյան
Լիցենզիա՝ ՔՊԼ 17381
Տնօրեն՝ Դավիթ Մարտիրոսյան,
ՀՎՀՀ 01037263
Լիցենզիա՝ ՔՊԼ 18705
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+