1225 դիտում
16:19 24-09-2024
Բագրատ սրբազան. «Մենք բացարձակ տրամադրություն չունենք դահլիճներում, սահմանափակ միջավայրերում անցկացնել մեր միջոցառումների առաջիկա ողջ ընթացքը եւ հոկտեմբերի 2-ից նոր փուլ ենք մուտք գործում, որը ես կոչել եմ հաղթանակի եւ լույսի շրջան». Aravot.am
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված մեծ հավաքից հետո այսօր ուղիղ եթերով զրուցել է միջոցառմանը ներկա գտնված պայքարի անմիջական մասնակիցների, աջակիցների, հետեւորդների, ինչպես նաեւ ներկա գտնվելու հնարավորություն չունեցած, սակայն տեսախցիկից այն կողմ իրենց մեկնաբանություններով մասնակից ու աջակից հանրության հետ:
«Բոլորիդ մեր սերն ու գնահատանքը: Ինչպես մեր հանդիպման ժամանակ եմ ասել, այս ընթացքում բոլոր թերությունները եւ սխալները, եթե կուզեք, անգամ՝ ձախողումները իմն են եւ միայն իմը: Եվ մյուս բոլորը՝ հաջողությունները, ձեռքբերումները եւ, վերջապես, հաղթանակը, ձերն է, միայն եւ միայն ձերը, սիրելի ժողովուրդ:
Շատ էին հարցնում, թե ինչու դահլիճային հանդիպում, մարզահամերգային համալիր: Նախ, մեզ համար չափազանց կարեւոր էր մեր, պատկերավոր ասած, վերադարձը: Եվ դահլիճային հանդիպումը հանրահավաքային տրամաբանությունը վերացնում էր, որովհետեւ մենք չուզեցինք հանրահավաքային տեսքով հանդիպել մեր հատկապես ակտիվ մասնակիցներին, այս պայքարը ուղղակիորեն կրողներին: Բայց ցանկացանք դահլիճային հանդիպման հնարավորություն ունենալ ու եւս մեկ անգամ ավելի հասանելի կերպով, հանդարտ պայմաններում նախանշել բոլոր գաղափարները եւ ուղիները, ուղղակիորեն հաղորդակից դարձնել այն բոլոր գաղափարներին, ինչպես նաեւ առաջիկա անելիքներին, որը ավելի նպատակահարմար էր դահլիճային կերպով անել: Ոչ թե պայքարը վերադարձնել դահլիճներ, դահլիճներում սահմանափակել, այլ ընդհակառակը: Եվ ամենամեծ վայրը, որ կարող էինք դրա համար ընտրել՝ ակնկալելով շատ մարդկանց ներգրավվածություն, բնականաբար, միակ տեղը մարզահամերգային համալիրն էր:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր
1411 դիտում
22:41 22-06-2024
Մենք միասին մուտք ենք գործել երկրորդ շրջան, շատ կարևոր շրջան. Բագրատ Սրբազան
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը