1012 դիտում
23:04 21-09-2024
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսը բացվել է ի նշանավորումը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք:
Մշակութային բացառիկ իրադարձությամբ Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան բերված Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը: Ցուցանմուշները Հայաստան են տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության նպատակով՝ 6 ամսով: Դրանք համադրվել են Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից առանձնացված ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշների հետ՝ ներկայացնելով Մայր աստվածության գաղափարը` հեթանոսությունից մինչև քրիստոնեություն։
Ցուցադրությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցության շրջանակում։
Ցուցադրությունը սեպտեմբերի 21-ին բաց կլինի մինչև կեսգիշեր։
Այնուհետև Հանրապետության հրապարակում 20:00-ին նախ հնչել է Հայաստանի պետական օրհներգը, որից հետո տեղի է ունեցել համերգային հատուկ ծրագիր:

Նմանատիպ նյութեր
925 դիտում
22:27 31-01-2024
Տեղի կունենա «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրություն
Այս բաժնից
571 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան