211652_close_icon
views-count19663 դիտում article-date 11:16 20-09-2024

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ 5-ամյա երեխան թերմիկ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանավանի բաժին են զանգահարել «Ստեփանավան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ իրենց տանը տաք ջուրը վրան թափվելու հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային թերմիկ այրվածք 2-րդ, 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ ծնողի կողմից իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 5-ամյա Գ․ Դ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր Վարդանյանի գլխավորությամբ։

Տեղում երեխայի 27-ամյա մայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, իրենց տանը գազօջախի վրայից կաթսայով տաք ջուրը անզգուշությամբ իր վրա լցնելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր