Տեղի է ունեցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը: Այս մասին գայտնում են ՀՀ ԱՆ-ից։
«Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը նախարարին է զեկուցել ոլորտում իրականացվող վերահսկողական աշխատանքների ընթացքը: Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, ներկայացվել է տեսչական մարմնի որակի ապահովման վարչության ընթացիկ տարվա 1-ին և 2-րդ եռամսյակների հաշվետվությունը, հաստատվել են տեսչական մարմնի առաջին կիսամյակի գործունեության կատարողականների գնահատումները:
Ամփոփելով նիստը, Անահիտ Ավանեսյանը մի շարք առաջարկներ է արել տեսչական մարմնի գործունեության բարելավման և վերահսկողական մեխանիզմների ուժեղացման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: