42157 դիտում
17:57 18-09-2024
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «ԶԻԼ»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Երջանիկ Գ.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարն ու Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Հակոբ Ք.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Մաքսիմ Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը:
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բնակչի հողամասում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
8815 դիտում
19:58 04-10-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (06.10.2024 թ․)