48696 դիտում
15:33 16-09-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ պարեկները ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնյայի մոտ հայտնաբերել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 12-ին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք է բացահայտվել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, Աճառյան 2-րդ փակուղու մոտից թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ավանի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Գ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սարգիս Գ․-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,93 և 1,43 գրամ ընդհանուր կշռով 2 հատ թղթյա փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով և մոխրացված հետքերով 2 կաթոցիչ:
Արդեն ոստիկանությունում Սարգիս Գ․-ն հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ձեռք է բերել համացանցի «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ իր օգտագործման համար:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Սարգիս Գ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սարգիս Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես ինժեներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
3532 դիտում
18:26 06-02-2019
ՊԵԿ. փոստային առաքանում հայտնաբերվել է ավելի քան 17 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց