211652_close_icon
views-count853 դիտում article-date 18:08 13-09-2024

Քննարկվել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի բազմաշերտ համագործակցության օրակարգային այլ հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտին։

Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունները։

Հանդիպման ժամանակ քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների խոշորացման արդյունքների, ապակենտրոնացված կառավարման վերաբերյալ մի շարք հարցեր։

Քննարկվել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի բազմաշերտ համագործակցության օրակարգային այլ հարցեր: Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև համագործակցության շարունակական ընդլայնումը բոլոր ուղղություններով։

Նմանատիպ նյութեր