211652_close_icon
views-count712 դիտում article-date 12:46 07-09-2024

Կարևորում ենք Հայաստան-Բրազիլիա բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը և խորացումը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային:
Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Հայաստանը կարևորում է Հայաստան-Բրազիլիա բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը և խորացումը՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք նոր մակարդակի բարձրացնել փոխգործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»:

Նմանատիպ նյութեր