862 դիտում
23:25 06-09-2024
Հայ դատի հանձնախումբը ամփոփագիր է ներկայացրել՝ ինչ է արվել Բաքվի նկատմամբ պատժամիջոցների համար
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների վերջին շրջանի գործունեության ամփոփագիրն է ներկայացվել՝ ըստ ուղղությունների ապրիլ – օգոստոս 2023 թ․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների հարց
– Ապրիլի 17-ին, ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների հանրապետական և դեմոկրատ շուրջ քսան օրենսդիրների մասնակցությամբ, Կոնգրեսում անցկացվել է ապրիլի 24-ին նախորդող՝ Հայոց ցեղասպանությանը և Արցախին նվիրված ավանդական միջոցառում։ Այն կազմակերպվել էր Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի կողմից։ ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների ելույթների հիմնական շեշտադրումներն էին ԱՄՆ-Հայաստան ռազմական կապերի հաստատումը, Արցախի ցեղասպանությունը վերապրածներին մարդասիրական օգնության անհրաժեշտությունը, Արցախի և Հայաստանի դեմ կատարած հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոնկրետ քայլերի գործադրումը։ Առանձնակի ուշադրության կենտրոնում միջազգային պաշտպանությամբ իրենց հայրենի տներ արժանապատիվ և հավաքական վերադաձի արցախահայության իրավունքի իրացման մեխանիզմների շուրջ քննարկումն էր:
– Հայ դատի համակարգում գործող Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC) «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման դիմում է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարություն և ֆինանսների նախարարություն՝ ընդդեմ ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների։ Թվով 7 դիմումները ներկայացվել են Երևանում գործող Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հետ համատեղ աշխատանքի արդյունքում, ինչպես նաև մի շարք միջազգային կազմապերպությունների, այդ թվում, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի ներգրավմամբ։ Այս դիմումներն ուղղակի արձագանք են արցախյան պատերազմի ժամանակ ռազմական հանցագործություններին և մարդու իրավունքների ոտնահարումներին, որոնց գագաթնակետն Արցախի ցեղասպանական էթնիկ զտումն էր և բնիկ ժողովրդի բռնի տեղահանումը:
– Հաշվի առնելով ամերիկյան օրենսդրությամբ նախատեսված՝ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման ընթացակարգերի բարդ բնույթը և իրավաքաղաքական համապատասխան գործընթացների ապահովման հրամայականը, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից անցնող ամիսների ընթացքում ձեռնարկվել են ԱՄՆ պետդեպարտամենտի վրա կոնգրեսական ճնշման ապահովմանն ուղղված գործողություններ, որոնք զուգորդվել են այս աշխատանքներում նաև ամերիկահայ համայնքի ներգրավմամբ և կոնգրեսականների հետ համայնքային աշխատանքով։
Ըստ այդմ մայիսի սկզբին, շուրջ 20 օրենսդիրների երկկուսակցական խումբը՝ Դինա Տիտուսի և Գուս Բիլիրակիսի առաջնորդությամբ, Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ դրեց ադրբեջանցի նույն պաշտոնյաների դեմ թիրախային պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևի նախագիծ։
Առաջարկվող օրինագիծը Բայդենի վարչակազմին պարտավորեցնում է Ադրբեջանի հետ հարաբերությունների համապարփակ վերանայում իրականացնել, իսկ օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո 180 օրվա ընթացքում՝ պարզել, թե արդյոք օրինագծում թվարկված ադրբեջանցի պաշտոնյաները համապատասխանում են ԱՄՆ գործող օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցների չափանիշներին, այդ թվում՝ «Մագնիցսկու գլոբալ պատժամիջոցների» ակտին և հարակից այլ իրավակարգավորումներին:
Արցախահայության վերադարձի իրավունքի բարձրաձայնում
2024 թ. ապրիլին, ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման նախօրեին, Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը, համագործակցաբար «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակում ընդգրկված եվրոպական 15 երկրներում հայ համայնքների ներկայացուցչական մարմինների հետ, դիմել է վերոնշյալ հանդիպման մասնակիցներին և ընդհանրապես ԵՄ և ԵՄ անդամ պետությունների ղեկավարներին՝ «ֆինանսական միջոցներ հատկացնել Արցախից բռնի տեղահանված հայ բնակչությանը Հայաստանի Հանրապետությունում բնակարանային արժանապատիվ պայմաններով ապահովման համար՝ մինչև պաշտպանության միջազգային մեխանիզմների երաշխավորումը, որոնցով հնարավոր կլինի ապահովել նրանց հավաքական վերադարձն Արցախ»...
Նյութն ամբողջությամբ՝ ՀՅԴ պաշտոնական կայքում:

Նմանատիպ նյութեր
1026 դիտում
16:17 02-07-2022
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մանրամասներ է ներկայացրել Արցախում փաստահավաք առաքելությունից
Այս բաժնից
703 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
583 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
397 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը