16004 դիտում
12:06 06-09-2024
Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 32 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Nissan»-ը. վիրավորը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում Արամ Խաչատրյան 26 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Էմիլ Թադևոսյանի վարած «Nissan» մակնիշի և 43-ամյա Սմբատ Ասատրյանի վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 32 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մհեր Մկոյանն ու Վոլոդյա Թադևոսյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15580 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35837 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց