2056 դիտում
16:53 04-09-2024
Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել․ «Հետք»
Արմավիրի մարզում վերջին երկու ամսվա ընթացքում 51 մարդու մոտ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունը, արձանագրվել 3 մարդու մահ, որից 2-ը՝ Արմավիր քաղաքում, մեկը՝ Տանձուտ գյուղում։ Մահացած անձինք եղել են մեծահասակներ և ունեցել են ուղեկցող հիվանդություններ։ Այս մասին հայտնում է «Հետք»- ը։
Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանն այսօր մարզխորհրդի նիստի ժամանակ հայտնեց, որ հիվանդությունը մարզում տարածվել է 2024թ․ հուլիսի 4-ից մինչև սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում։ Հիվանդության հիմնական դեպքերն արձանագրվել են Արմավիր և Մեծամոր համայնքներում։
Ասթինե Ապիտոնյանի խոսքերով՝ սեպտեմբեր ամսին Արարատյան դաշտավայրում ևս շոգ է, սպասվում է, որ հիվանդների թիվը կավելանա։
Մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ա․ Ապիտոնյանը խնդրեց Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանին հանձնարարություն տալ համապատասխան ստորաբաժանումներին, համայնքի ղեկավարներին, որպեսզի իրականացնեն միջոցառումներ։ Մասնավորապես՝ չորացնեն համայնքում առկա տնտեսական նշանակություն չունեցող ջրային կուտակումները, ախտահանեն տարածքները, իրականացնեն միջատասպան միջոցառումներ, ուշադրություն դարձնեն բազմաբնակարան շենքերի աղբատար համակարգերի մաքրությանը, ինչպես նաև ցանցերով ապահովեն ուսումնական հաստատությունների պատուհանները։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1036 դիտում
20:13 13-09-2024
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից մահացած անձանց թիվը հասել է 4-ի
649 դիտում
09:31 14-09-2024
Հայաստանում մեկ շաբաթում Արևմտյան Նեղոսի տենդով վարակվել է 20 մարդ, մահվան դեպքերը 4-ն են
1444 դիտում
11:51 21-08-2024
Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք
Այս բաժնից
394 դիտում
13:23 19-09-2024
Ապամոնտաժված բենզալցակայանների գոյության համար ոչ մի իրավական հիմնավորում չի եղել. Նիկոլ Փաշինյան